ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մանրամասներով, թե կոնկրետ առաջիկա չորս տարիների ընթացքում ի՞նչ սկզբունքով եւ ժամանակացույցով է գործելու համակարգը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում համակարգն աստիճանաբար կներդրվի, դա կարեւորագույն եւ հիմնաքարային բարեփոխումներից է: «Այս բարեփոխումն ազդելու է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճի, այլ նաեւ դրանց որակական բաղադրիչի փոփոխության վրա»,- նշել է նա:
Նախարարը մանրամասներ է ներկայացրել նաեւ առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարությամբ նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ: Նախատեսվում է, որ 2025 թվականից թոշակառուների ապահովագրությունը կիրականացվի պետության հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում: